Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Որտեղի՞ց այդքան ագրեսիա

Որտեղի՞ց այդքան ագրեսիա
13.06.2012 | 06:43

«Մարդիկ բոլորովին իրենց անվտանգ չեն զգում: Սովորական ռուսական ընտանիքը ման է գալիս փողոցով, հանկարծ ինչ-որ տեղից հայտնվում է ամբոխն ու հարձակվում… ՈՒրիշ մարդիկ նստած են սրճարանում, տեղի է ունենում նույնը: Մեր մարդիկ ինչպե՞ս պիտի դեռ երեք-չորս օր էլ այնտեղ ապրեն», -սրանք Ռուսաստանի սպորտի նախարարի խոսքերն են: Այնուամենայնիվ Մուտկոն ազնիվ է և պրոբլեմը միայն լեհերի մեջ չի տեսնում. «Ես երեկ այցելեցի մեր երկրպագուների սեկտոր: Այո, ես տեսնում եմ` այնտեղ կան պրովակացիոն նպատակներով եկած մարդիկ: Նրանց չեզոքացնելը բարդ պրոցես է»: Նախարարն ասածին բազմաթիվ հիմնավորումներ է բերում: Դրանցից եղածի էությունը չի փոխվում: Ոչ էլ միջադեպերի թիվն է պակասում: Ծեծվածներն ու ջարդվածները, կալանավորվածները մի քանի տասնյակի են հասնում: Ցավալին այն է, որ գործընթացը ավելի խոշոր թափով ծավալվելու միտումներ է դրսևորում: Մարդկանց առանձին խմբեր գիտակցված, թե անգիտակից, միտումնավոր, թե ակամա, ինչ-ինչ հաշիվներ մաքրելու վայրի են վերածել ֆուտբոլային տոնը` ապականելով «Սպորտ, դու խաղաղություն ես» կարգախոսը: Ափսոս, հազար ափսոս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ